Հայաստանում են շուջ 6000 սիրիահայ

12

Հայաստանում այժմ ապրում են մոտ 6000-ից ավելի սիրիահայեր` մոտ 2000 ընտանիք: Հայկական բուհերում սովորում է շուրջ 220 ուսանող, դպրոցներ ու մանկապարտեզներ են հաճախում ավելի քան 695 սիրահայ երեխա: Աշխատանքի կարիք են ունեցել շուրջ 700 հոգի, որոնց գրեթե կեսը նախարարության աջակցությամբ ապահովվել են աշխատանքով:
Տվյալները ներկայացրեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Սիրիահայերը բժշկական օգնություն և սպասարկում ստանում են անվճար: Կացարանով ապահովվել են շուրջ 100 հոգի, 20 ընտանիք տեղավորվել են հայաստանցիների տներում` առանց վարձավճարի: 300 ընտանիքի բնակարանի վարձի հարցը լուծել է ՀԲԸՄ-ն:

Նախարարության ու Երևանի քաղաքապետարանի օժանադակությամբ, «Կիլիկիա» բարեգործական միության աջակցությամբ հիմնված սիրիական կրթական ծրագրով գործող «Կիլիկիա» դպրոց հաճախում է 265 աշակերտ: