Հայաստանում այսօր 2500 ՄԻԱՎ վարակակիր կա

9

Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է: Համաձայն ՄԱԿ-ի տվյալների աշխարհում ավելացել են ՄԻԱՎ-Ձիահով հիվանդները: 2010 թ.-ին մեծահասակների շրջանում այս հիվանդության տարածումը ավելացել է. Աֆրիկայում այն 5 տոկոս է, իսկ Հայաստանում այդ ցուցանիշն ավելի քան հինգ անգամ ցածր է` 0.17 տոկոս: 1988թ.-ից մինչև 2011թ.-ի դեկտեմբերի 1-ը Հայաստանի քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1136 դեպք, որից 165-ը` այս տարվա 11 ամիսների ընթացքում: ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երևանում` 462 դեպք` գրանցված հիվանդների 40,7 տոկոսը: Այսօր հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրում է մոտ 2500 մարդ: