ՄԱԿ-ի «Մարդկային ներուժի զարգացման ինդեքս-2011» զեկույցի համաձայն, կյանքի համար բարենպաստ պայմանների վարկանիշային աղյուսակում Հայաստանը 86-րդ տեղում է:
2011 թվականին կյանքի համար ամենաբարենպաստ երկիրը Նորվեգիան է համարվել, Ավստրալիան, Նիդերլանդները, ԱՄՆ-ը և Նոր Զելանդիան նրան հաջորդում են:
Իսկ համաձայն զեկույցի` Հայաստանում մարդկային ներուժի զարգացման ինդեքսը կազմում է 0,716` դրանով իսկ մեր երկիրը զբաղեցնում է 86-րդ տեղը:
Մեր հարևան Ադրբեջանը, զբաղեցրել է 91-րդ տեղը: Իրանը և Թուրքիան համապատասխանաբար 88-րդ և 92-րդ տեղերում են, իսկ Վրաստանը գտնվում է 75 հորիզոնականում:
Նշենք, որ այս զարգացման ինդեքսը ինտեգրալ ցուցանիշ է, որը հաշվի է առնում երկրների բնակչության կյանքի և կրթության մակարդակները, մարդկանց երկարակեցությունը և այլն:













