Հայաստանի գազամատակարարումը դադարեցված է

8

Դեկտեմբերի 16-ին ժամը 10:50-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվելու է, այս մասին Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին: Վրացական ընկերությունը նախատեսում է վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս 1000 մմ մայրուղային գազատարի 67-68-րդ կմ հատվածում:

«Հայռուսգազարդ» ընկերությունից փոխանցում են, որ վրացական կողմի հավաստմամբ աշխատանքները կիրականացվեն ամենասեղմ ժամկետներում:

Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների: