Հայաստանից նախորդ տարի, պաշտոնական վիճակագրության համաձայն, արտագաղթել է 49 660 ՀՀ քաղաքացի: Տվյալները հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայութունը:
Ըստ սահմանային անցման կետերի տեղեկատվության` նախորդ տարի Հայաստան մուտք է գործել 1 221 612 ՀՀ քաղաքացի, երկրից մեկնել է 1 271 272 ՀՀ քաղաքացի: Բացասական հաշվեկշիռը կազմել է 49 660` 2011-ի 49 126-ի փոխարեն:
Ուղևորափոխադրումների ընդհանուր բացասական հաշվեկշիռը կազմում է 42 811: