Հայաստանը Իրանին կօգնի փրկել Ուրմիա լիճը

197

Իրանի պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ Հայաստանը կօգնի Իրանին լուծել Ուրմիա լճի հարցը:
Ուրմիան աղի լիճ է հյուսիսարևմտյան Իրանում Թուրքիային մոտ: Այն անհոսք լիճ է: Ուրմիան Իրանի ամենամեծ լիճն է և աշխարհում երրորդ աղի լիճը: Լճի երկարությունը 140 կմ է, մակերեսը՝ մոտ 5800 կմ², խորությունը՝ մինչև 15 մ, ավազանը՝ մոտ 50000 կմ²: Գտնվում է տեկտոնական իջվածքում, 1275 մ բարձրության վրա: Աղիությունը շատ բարձր է` 150-250% է:

Մուհամմեդ Ջավադ Մուհամմեդջադեհը` Իրանի Շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավարը, նշել է, որ Իրանը և Հայաստանը համաձայնության են եկել Հայաստանից ջուր փոխանցել Ուրմիա լճի մակարդակի ճգնաժամային անկումը և ցամաքեցումը կանխելու համար:

Նշենք, որ Ուրմիա լճի կեսը` մոտ 3000 քմ աղի դաշտերի է վերածվել: Շոգ եղանակը հանգեցրել են ջրի մակարդակի կտրուկ անկմանը:

Կազմակերպության ղեկավարը նշել է, որ մտադրություն կար ջուր մատակարարել Ուրմիային նաև Արևելյան Ադրբեջանից, սակայն վերջիններս հրաժարվել են և 950 մլրդ դոլարի նախագիծը հօդս է ցնդել:

Հիշեցնենք, որ Ուրմիա լիճը պատմական Հայաստանի մեջ էր մտնում և նրան անվանում էին Կապուտան: