Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ԱԺ ընդունած որոշումը: Այդ մասին տեղեկացնում է Panorama.am-ը:
Համաներման որոշման ստորագրումից 24 ժամ հետո այն ուժի մեջ կմտնի և կսկսի կիրառկվել:
Ի դեպ այսօր խորհրդարանում ձայների բացարձակ մեծամասնությամբ` 91 «կողմ», 1 «ձեռնպահ», 0 «դեմ», ընդունվեց ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին որոշումը:
Համաներմամբ ազատ կարձակվի 396 դատապարտյալ: