Համանախագահների հայտարարությունը

9

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ` դեսպաններ Բերնարդ Ֆասիեն Ֆրանսիայից, Ռոբերտ Բրադտկեն Միացյալ Նահանգներից և Իգոր Պոպովը Ռուսաստանի Դաշնությունից, հանդես են եկել հայտարարությամբորում մասնավորապես ասվում է`

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և դեսպան Անջեյ Կասպրշիկը սեպտեմբերի 7-ին Վիեննայում խորհրդակցությունն են անցկացրել` քննարկելու ու համակարգելու իրենց գործողությունների ծրագիրը`Վիլնյուսում դեկտեմբերին կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման հետ կապված :

Համանախագահները տեղեկացրել են նաև Մինսկի խմբին բոլոր երեք համանախագահ երկրների կառավարությունների հետ բարձր մակարդակի փոխառնչությունների պահպանման մասին, ինչպես նաև հրադադարի ռեժիմի ամրապնդման ու համապարփակ խաղաղության համաձայնագրի համար` որպես հիմք դիտարկվող հիմնարար սկզբունքների համաձայնեցման ուղղությամբ: Սեպտեմբերի 8-ին այս և խաղաղ գործընթացի հետագա խնդիրները քննարկելու նպատակով համանախագահները հանդիպել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Ձանիերի հետ»: