Համանախագահները կայցելեն տարածաշրջան

8

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Հարավային Կովկասի տարածաշրջան: Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Էլման Աբդուլլաևը:

Համաձայն Աբդուլաևի՝ այցի հստակ ամսաթիվը հայտնի չէ, սակայն այն կհաջորդի Նյու Յորքում անցկացվելիք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 67-րդ նստաշրջանի շրջանակում (նիստի բացումը՝ սեպտեմբերի 18-ին) համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպմանը: