Համանախագահները ժամանում են Բաքու

7

Հուլիսի 14-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանելու են Ադրբեջան: Այս մասին հաղորդում է APA գործակալությունը:
Գործակալության փոխանցմամբ` համանախագահները Բաքվում քննարկելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետագա գործընթացը:Վերջիններս հանդպիպում են ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Բաքվից հետո համանախագահները կայցելեն Երևան և Լեռնային Ղարաբաղ: