Հունվարի 15-ին Հալեպի համալսարանում տեղի ունեցած 2 պայթյունների հետևանքով 83 մարդ զոհվել է և 150-ից ավելին վիրավորվել: Տեղեկացնում է Aljazeera-ն:
Ինչպես նշում է լրատվամիջոցը, համալսարանին կից բնակվում են ոչ միայն ուսանողներ, այլև Հալեպի շրջակայքից շուրջ 30 հազար փախստականներ:
Երկու պայթյունները տեղի են ունեցել ուսանողական ավանի տարածքում՝ հանրակացարանից և ճարտարագիտական ֆակուլտետից ոչ հեռու:
Պայթյունի համար ոչ մի կողմը պատասխանատվությունն իր վրա չի վերցնում: Հակակառավարական կողմի ներկայացուցիչները պնդում են, որ կառավարության կողմից բաց թողած զենիթային հրթիռն է եղել պայթյունի պատճառը: Իսկ Ասադի ռեժիմի պաշտպանողները զինված ընդդիմությանն են մեղադրում:
Նշենք, որ համալսարանը գտնվում է սիրիական բանակի կողմից վերահսկվող տարածքում: