ՀՅԴ-ն 2 հիմնական սկզբունքի պարագայում կպաշտպանի միասնական թեկնածուին

5

«Այն թեկնածուն, ով առաջիկա հինգ տարիների համար հավակնում է դառնալ ՀՀ նախագահ, պետք է պարտավորվի անցում կատարելու խորհրդարանական կառավարման, ինչի համար անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ»,- հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Մինասյանի խոսքով 2 հիմնական սկզբունք կա, որի պարագայում ՀՅԴ-ն միասնական թեկնածուին կպաշտպանի: Առաջինը` «Միանշանակ է, որ մեկ քաղաքական ուժը չի կարող փոփոխություններ իրականացնել երկրում, և պետք է համախմբվեն»,-ասաց Մինասյանը: Իսկ երկրորդը, ըստ պատգամավորի, դրսևորվի այնպիսի քաղաքական կամք, որ ընդդիմությանը վերապահվի հակակշռելու իշխանական կողմին: