ՀՅԴ-ն միտված է ունենալ ազատ քաղաքացի, համերաշխ հասարակություն և հզոր երկիր

16

ՀՅԴ-սկսեց իր նախընտրական քարոզչությունը: Ներկայացնելով իր ծրագիրը ՀՅԴ ԳՄ անդամ Դավիթ Լոքյանը նշեց, որ. «Մեր ծրագիրը կարդալիս շատերի համար մի բան է նկատելի դառնում, որ մեր ծրագրում կա մաքսիմալիզմ»:

Բանախոսը նշեց, որ ծրագրում շեշտը դրվելու է քաղաքացու կողմից փոփոխություններ կատարելու հնարվորության ստեղծման վրա:

«Մենք փոխելու ենք ԸՕ-ն, փոխելու ենք մարզպետների նշանակման համակարգը, ստեղծելու ենք բարեփոխումների գործակալություն, որը կզբաղվի երկրի առջև ծառացած խնդիրների լուծմամբ»:

ՀՅԴ ԳՄ անդամ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արսեն Համբարձումյանը հրապարակեց ՀՅԴ-ի երեք հիմնական մոտեցումները:

«Ազատ քաղաքացի, համերաշխ հասարակություն և հզոր երկիր, սա է մեր տեսլականը և սրան են միտված ՀՅԴ նախընտրական ծրագրի դրույթները»,- նշեց նա:

Սոցիալական հարցերում ՀՅԴ-ն ներկայանում է հետևյալ ծրագրային առաջարկությւոններով` աշխատանք և զբաղվածություն, աշխատավարձեր և արտագաղթ-ժողովրդագրություն:

«Մենք սոցիալական քաղաքականությունը դիտարկում ենք տնտեսական քաղաքականության հետ մեկ միասնության մեջ: Կընդունվի երկրում աշխատավարձերի սահմանման միասնական ռազմավարություն: Նվազագույն աշխաըտավարձերը կարող ենք հասցնել 63 հազար դրամի, այսինքն` ներկայինից կրկնակի ավելի: Աղքատության շեմ կսահմանվի նվազագույն սպառողական բյուջեի չափը և կերաշխավորվի յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը` ստանալ առնվազն այդ չափով եկամուտ»,- ընդգծեց Արսեն Համբարձումյանը:

ՀՅԴ-ն մտադիր է նաև սահմանել մինչև 7 տարեկան երեխաների ամենամսյա նպաստ, առաջին երեխայի համար` 20 հազար, երկրորդի համար` 25 հազար, երրորդի համար` 40 հազար, չորրորդ, հինգերորդ երեխաների համար` 60 հազար դրամ, իսկ 5 ավելի երեխաներ ունեցողներին նաև կտրամադրվի բնակարան: