ՀՀԿ-ն իր կարծիքը պահի տակ չի փոխում

5

«Պետք է ոչ թե ձևի հետևից ընկնել, այլ բովանդակության: Առնվազն ազնիվ չեն այն մարդիկ, ովքեր շահարկում են այս թեման: Հայաստանի թիվ մեկ խնդիրը համամասնական ընտրակարգին անցում կատարելը չէ»,- համոզմունք հայտնեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովը շեշտեց, որ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագիծը քննարկելիս համամասնականի մասին միայն մի քանի պատգամավոր են խոսել, սակայն միջազգային փորձը ցույց է տալիս, որ որևէ մեկը չի կարող ասել` սա ճիշտ է, սա` սխալ: «Յուրաքանչյուր երկիր, ելնելով իր առանձնահատկություններից, ընտրում է իրեն հարմար ձևը»,- ընդգծեց փոխխոսնակը` հավելելով, որ իրենք հարգում են մեր ընդդիմախոսներին, բայց այս հարցում ունեն իրենց տեսակետը:

Ինչ վերաբերվում է ԲՀԿ-ին, Շարմազանովը հավակնություն չհայտնեց խոսել նրանց մասին, բայց «ԲՀԿ-ն իր տեսակետն այն ժամանակ արտահայտել է քվեարկությամբ», իսկ ՀՀԿ հստակ կարծիք ունի և պահի տակ այն չի փոխում: