Ավարտվեցին ՀՀԿ խորհրդի ու գերագույն մարմնի նիստերը:
ՀՀԿ ԳՄ նիստում որոշվել է, որ Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը կգլխավորի Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նրա թեկնածությունն առաջադրել է Սերժ Սարգսյանը, իսկ ԳՄ անդամները կողմ են քվեարկել: Այս մասին նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ նիստում կադրային փոփոխությունների հարց չի քննարկվել:
ՀՀԿ խորհրդի նիստում քննարկվել են ընտրությունների արդյունքները: Շարմազանովը նշեց, որ ևս մեկ անգամ փաստել են՝ չնայած թերություններին, այս նախագահական ընտրությունները լավագույնն էին և անցան կոռեկտության սահմաններում: Ընտրարաշավը նույնպես դրական է գնահատվել, իսկ հետընտրական փուլում, ըստ Շարմազանովի, չկան քաղաքական մերժողականության կոչեր: