ՀԱԿ-ը կողմ է միասնական թեկնածուի գաղափարին

20

ՀԱԿ-ը կողմ է` առաջիկա նախագահական ընտրություններին ընդդիմադիր քաղաքական ուժերը հանդես գան միասնական թեկնածուով։ Հայտարարել է Կոնգրեսի համակարգող և խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` ընդգծելով, որ իրենց համար ամենակարևոր խնդիրն է Հայաստանում ժողովրդավարության հաղթանակը և «ռեժիմից» ազատվելը: Այնուհետև Զուրաբյանը շարունակել է. «Մեզ պետք է այնպիսի թեկնածու, որը կարողանա մարտահրավեր նետել Սերժ Սարգսյանի ռեժիմին։ Դա պետք է լինի մարդ, որը, մի կողմից, ունի ամենամեծ կոնսոլիդացիոն հնարավորությունը, համախմբման հնարավորությունը, այսինքն` մի մարդ, որի հեղինակությունը այնքան հզոր է, այնքան անհերքելի է, որ նրա շուրջ կհավաքվեն առավելագույն քանակով քաղաքական ուժերը»,- ասել է Զուրաբյանը։

Զուրաբյանը չի բացառել նաև ընդդիմադիր և ոչ կոալիցիոն ուժերի հետ հնարավոր քննարկումները միասնական թեկնածուի հետ կապված: