Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) առաջիկա ընտրություններին կմասնակցի Կոնգրեսի անդամ կուսակցություններից կազմված նախընտրական դաշինքով, որոշումը կայացվել է ՀԱԿ-ի քաղխորհուրդը իր դռնփակ նիստում:
Ինչպես տեղեկացնում են Կոնգրեսից, ՀԱԿ-ում ընտրություններին մասնակցելու ձեւաչափի շուրջ քննարկումները դեռ անցած շաբաթվանից էին մեկնարկել: Քննարկումների սկզբում էլ ՀԱԿ-ի անդամ կուսակցությունները մեծամասամբ նույն տեսակետն ունեին. քաղաքական ուժերը ընտրություններին դաշինքով մասնակցելու կողմնակից էին:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ում 18 կուսակցություններ եւ հասարակական-քաղաքական միավորումներ են ընդգրկված: Ընտրական օրենսդրության համաձայն` կուսակցությունների դաշինքների դեպքում անցողիկ շեմը 7 տոկոսն է: Կոնգրեսականնները վստահ են, որ այդ շեմը հաղթահարելու են: