Համաներում հայտարարելու առաջարկը սպասված էր և կարծես թե ժամանակին: Արդեն հայտատարվել է համաներում կատարելու փաստը, բայց կարծես թե ոմանք այդքան էլ գոհ չեն: Հավաստի աղբյուրներից ունեցանք հավաստի տեղեկատվություն, որ համաներումը չի տարածվում Նիկոլ Փաշինյանի ազատության վրա: Այդ իսկ պատճառով կոնգրեսկանները փոքր-ինչ մտահոգ են: Ի դեպ, հավաստի աղբյուրներից նաև տեղեկացանք, որ նրանք որոշակի քայլեր են ձեռնարկում: Իսկ թե ինչ քայլեր, կպարզենք հենց նրանից մի քանի ժամ անց: