ՀԱԷԿ-ում երկրաշարժը 2-3 բալ է եղել

8

Թուրքական լրատվամիջոցների լուրերը ՀԱԷԿ-ի մասին ըստ ԱԻՆ-ի սուտ են:

ԱԻՆ-ը նշում է, որ հոկտեմբերի 23-ին Վան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ։ Հայկական ատոմային էլեկտրակայանի հեռավորությունն էպիկենտրոնային գոտուց կազմում է մոտ 160 կմ։ Հայաստանի տարածքում երկրաշարժը զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ։

ՀԱԷԿ-ում երկրաշարժի ուժգնությունը եղել է 3 բալ, և ատոմակայանին որևէ վնաս չի եղել ու չէր կարող լինել, քանի որ այն հաշվարկված է առնվազն 9 բալ ուժգնության համար։

Ավելին` Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը ՀՀ տարածքում որևէ բնակավայրի, որևէ շենքի կամ շինության որևէ վնաս չի հասցրել։

ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը տեղեկացրեց, որ երկրաշարժ իրենց մոտ զգացվել է ընդամենը 2-3 բալ ուժգնությամբ, որի մասին նույնիսկ ավելորդ է խոսել, իսկ Հայկական ատոմակայանը սեպտեմբերի 11-ից կանգնած է պլանային վերանորոգման աշխատանքների։