Երեկ` ժամը 13.00-ին, ոստիկանություն է դիմել Տավուշի մարզի 83-ամյա մի բնակչուհի և հայտնել, որ իրեն բռնաբարել են:
Պարզվել է, որ հոկտեմբերի 16-ին, ժամը 23.00-ի սահմաններում, մի երիտասարդ մտել է տարեց կնոջ տուն, բռնաբարել նրան, հայհոյել, ծեծի ենթարկել և պատճառել վնասվածքներ:
Ոստիկանությունից հայտնեցին, կնոջը տրվել է դատաբժշկի ուղեգիր, իսկ երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանություն: Կատարվում է նախաքննություն: