Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակից ստացված տեղեկության համաձայն` օգոստոսի 26-ին, ժամը 20:30-ի սահմաններում անգիտակից վիճակում զինվորական հոսպիտալ է տեղափոխվել պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, 19-ամյա Աղասի Գեղամի Աբրահամյանը, որտեղ մեկ ժամ անց մահացել է:
Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: