Կոտրած տաշտակի առաջ

9

Նորից ապրիլյան համազգային սգի օրվան նվիրված իր ելույթում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չարդարացրեց մեր քաղաքագետների հույսերը: Ինչո՞ւ: Որովհետև մենք ցանկանում ենք,որ աշխարհի բոլոր երկրների թագավորները, նախագահներն ու առաջին դեմքերը ազնիվ գտնվեն ու իրերն իրենց անուններով կոչեն, կատարված եղեռնը ոչ միայն դատապարտեն, այլև այն կոչեն եզրույթով: Օբամայի Մեծ Եղեռն բնորորշումը արտասանվել է հայերեն` անգլերեն ելույթի մեջ, բայց ինչու ենք մենք թթու դեմք ընդունում, խելոք ու հեռատես դիվանագետներ, – ականներ ,քաղաքագետներ , փոխանակ մի բան էլ դուք նպաստեք, որ դառնա միջազգային տերմին, ինչպես հոլոքոստը դարձավ : Հիմա հոլոքոստ ասելով` միջազգային հանրությունը, ամեն մեկը իր լեզվով, հասկանում է ոչ միայն գենոցիդ ընդհանրապես , այլև : Ինչո՞ւ ուրեմն Մեծ Եղեռնը չիմաստավորվի, չկոնկրետացվի` որպես զութ հայերի գենոցիդ տերմինով, չէ որ մեր խնդիրը ոչ թե ձևական է, այլ բովանդակային: Մենք պահանջատեր ենք, բառակեր ու տառակեր չենք, սակայն գործում ենք այն ջրաղացպանի նման, ում ջրաղացը հեղեղվելուց, կործանվելուց հետո դես ու դեն ընկած չախ-չախն է որոնում:

Համլետ Մանուկյան` ցեղասպանույան ենթարկվածների երկրորդ սերունդ