Կոնսերվատորիայի ռեկտորին հանեցին

11

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով դադարեցվել է «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր Սերգեյ Սարաջյանի լիազորությունները ռեկտորի պաշտոնում: Հիմք է ընդունվել Սերգեյ Սարաջյանի դիմումը:

ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախարարի մեկ այլ հրամանով «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարվել է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Շահեն Շահինյանին՝ մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը: