Տոնական տրամադրություն, ցուցանակներ, երգ-երաժշտություն և այսպես շարունակ շուրջ 4 ժամ տևած միջոցառում` մայիսի 1-ին, իսկ մայիսի 2-ին ողջ Զանգվի ձորը լցվում էր խորովածի բույրով` մայակովկան էր: Սա, իհարկե, տարիներ առաջ էր, այսօր սակայն մնացել են լոկ հիշողությունները: Լենինի անվան հրապարակ էին մտնում բոլոր արտադրամասերի, և ոչ միայն, աշխատակիցները իրենց հետ բերելով իրենց արտադրանքները` ժամացույց, կոշիկ և այլն: Պարոն Մովսեսն աշխատում էր կոշիկի արտադրամասում, հիշում է ամեն տարի մեծ ցնծություն էր մայիսի մեկը` իսկական տոն ու տոնական տրամադրություն: >,-ասում է նա:
Սովետական տարիներին մայիսի 1-ը նշվում էր բոլոր առաջադեմ երկրներում: Կոմկուսի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը կարոտով է հիշում այդ տարիները: ԳԱԱ-ի շարասյան առջևից գնում էր Վիկտոր Համբարձումյանը, Գրողների միության շարասյան առջևից` Ավետիք Իսահակյանը, Սիլվա Կապուտիկյանը, մշակույթի` Գոհար Գսպարյանը և այլոք: Կառավարությունը ևս ներկա էր լինում շքեղ տոնակատարությանը: >,-նշում է Ռուբեն Թովմասյանը:
Այսօր Կոմկուս-ականները` չնայած ոչ աշախատանքային օրվան և վատ եղանակին չէին կարող չնշել տոնը: Շարասյունով եղել են քաղաքի տարբեր հատվածներում և հանդես եկել ելույթներով: >,-ասում է Կուկուսի առաջին քարտուղարը: