Կոմկուսին կընտրեն Հայաստանի բոլոր բնակիչները

18

«Հայաստանի Կոմունիստական կուսակցության» նախագահ Ռուբեն Թովմասյանը վստահ է, որ բոլոր կուսակցությունները Կոմկուսի ծրագրերն ու լոզունգներն են օգտագործում: Վերջինս վստահ է կհավաքեն 15-17 տոկոս. «Մեր ընտրողներն են Հայաստանի բոլոր բնակիչները, ովքեր խեղճ են, ովքեր հավաքել են արտագաղթելու պայուսակները: Հայաստան կվերադառնան արտագաղթած հայեր այն ժամանակ, երբ երկրում տիրի այն գաղափարերը, որ եղել է 70 տարի շարունակ»:

Քարոզարշավի ընթացքում նախատեսում են հանդիպումներ կազմակերպել Հայաստանի բոլոր մարզերում և շրջաններում, ունեն 45 շրջանային կոմիտեներ և տեղերում ստեղծել են նախընտրական շտաբներ:

Իսկ եթե քիչ ձայներ հավաքեն ու չանցնեն խորհրդարան, ապա ոչինչ էլ չի լինի, քանի որ միևնույն է «սոցիալիստական գաղափարն անմահ է»: