Նոյեմբերի 3-ին ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները` Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ներկայացրել են իրենց գործունեության մասին տարեկան զեկույցը ԵԱՀԿ մշտական խորհրդին, Վիլնիուսում առաջիկայում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի լույսի ներքո:
Ամփոփելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև և խաղաղ կարգավորման միջնորդական ջանքը` համանախագահները նշում են, որ անցած տարվա ընթացքում ութ անգամ այցելել են տարածաշրջան և ունեցել են տասնչորս առանձին հանդիպում տարբեր վայրերում Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի նախագահ Սարգսյանի հետ, ցույց տալով, որ Շփման Գիծը մշտական խոչընդոտ չէ տարածաշրջանի ժողովուրդների միջև և հրադադարը պահպանելու ընթացքում ռազմական համակարգումը հնարավոր է, եթե բոլոր կողմերը համաձայն են:
Ընդգծելով երեք կառավարությունների շարունակական ներգրավումը, ներառյալ ամենաբարձր մակարդակով` համանախագահները նաև վերահաստատել են, որ ռազմական լուծում չկա, և անհրաժեշտ է կողմերի քաղաքական կամքը, որպեսզի նրանք կարողանան կայացնել դժվար որոշումներ, որոնք պահանջվում են անընդունելի ստատուս քվոյից առաջ անցնելու և խաղաղություն հաստատելու համար:
Համանախագահների կարծիքով հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով անհնարին է և կողմերը պետք է քաղաքական կամք դրսևորեն ստատուս-քվոյի փոփոխության համար և հակամարտության խաղաղ կարգավորման համար: Համանախագահները նար հայտնել են լրացուցիչ ջանքերի մասին, որոնց նպատակն է բարելավել բանակցությունների մթնոլորտը, ամրապնդել հրադադարի պահպանումը, նպաստել տարածաշրջանի ժողովուրդների միջև փոխըմբռնմանը: Համանախագահները ծրագրում են կրկին այցելել տարածաշրջան այս ամսվա վերջին որպեսզի շարունակեն մշակել առաջարկներ այս հարցերի շուրջ և քննարկել բանակցությունների շարունակման գործընթացը: