Կոալիցիայի «թշնամիները» ՀԱԿ-ի բարեկամնե՞ր

6

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը ՀԱԿ-ը հնարավոր է համագործակցի «Բարգավաճ Հայաստան» կամ «Օրինաց երկիր» կուսակցությունների հետ հնարավոր համագործակցության մասին հարցին պատասխանեց. «Բոլոր նրանք, ով հասկանում է, որ ռեժիմը չարիք է ու դուրս են գալիս նրա դեմ, նրանք դառնում են ժողովրդի բնական դաշնակիցները»:

Զուրաբյանն ասաց, որ իշխանության մեջ գտնվող որևէ ուժի հետ իրենք որևէ պայմանավորվածություն չունեն. «Այսօր երկրում ստեղծված է մի իրավիճակ, երբ բոլորը պետք է հասկանան ռեժիմի գոյատևման և շարունակականության վտանգը մեր պետականության համար: Մենք, երբ խոսում ենք համագործակցության մասին, մենք ոչ ասում ենք միացեք մեզ, ոչ ասում ենք` աջակցեք մեզ»,-հավելեց Զուրաբյանը: