Կեռասենին ու դեղձենին հիդրոպոնիկայի միջոցով աճում են քարերի մեջ

17

Զրուցակիցս, ով չցանկացավ հրապարակել իր անունը, գործարար է, իր արտադրանքի հումքը ներկրում է արտերկրից, մյուս մասն էլ գնում են գյուղեր, իր աչքով տեսնում բերքը, հարկ եղած դեպքում սակարկում, լցնում են արկղերը, բեռնում բեռնատարն ու բերում գործարան: Թե ինչու չի ցանկանում օգտվել հիդրոպոնիկական եղանակով ստացված բերքից, պատասխանում է. >: Եվ չնայած զրուցակցիս նման շատերն են մտածում, կամ գրեթե բոլորը, գիտնականները շարունակում են աշխատել: >,- նշում են նրանք: Եվ դա շնորհիվ Հայաստանում հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի գիտնականների: Ինստիտուտը բույսերի անհող մշակույթի ասպարեզում միակ գիտական օջախն է նախկին խորհրդային միության ողջ տարածքում, այստեղ միշտ շարունակվում են հետազոտությունները: Գյուղատնտեսական մեքենաների փոխարեն այդ ինստիտուտում աշխատում են ավտոմատ գործող չափիչ և այլ սարքեր, էլեկտրապոմպեր, լուծույթախողովակներ և այլն: Սակայն պետք է փաստել, որ դա առնանձանապես ոչ ոքի պետք չէ` արդյունաբերական նպատակների համար: Մինչ ողջ աշխարհում բոլորը ցանկանում են բոլոր բնագավառներում հաջողություններ ունենալ և առաջընթաց արձանագրել, Հայաստանում կարծես բոլորովին հակառակն է հենց այդ բնագավառում: Արտասահմանում բազմաթիվ արտադրություններում օգտագործում են հիդրոպոնիկ եղանակով ստացված բույսերը, օրինակ` գայլուկը:

Ինստիտուտի փոխտնօրեն Աննա Թադևոսյանը ցավով նշում է, որ Հայաստանում, իրենց աշխատանքը միայն գիտական մակարդակի վրա է, արտադրության մեջ չկա: > ասում է նա: Ինստիտուտում տարվող հետազոտություններում կարևորվում է բույսերի անհող արտադրության սկզբունքային նոր և էժան համակարգերի ստեղծման աշխատանքները: Իսկ Հայաստանում համակարգերի ստեղծումը պահանջում է սկզբնականում կապիտալ մեծ ներդրումներ, ուստի առավել նպատակահարմար է բացօթյա հիդրոպոնիկայի պայմաններում կազմակերպել առաջին հերթին թանկարժեք և մշակաբույսերի արտադրություն, օրինակ` դեղատու, ներկատու, եթերայուղատու, համեմունքային, որոնք զբաղեցնելով համեմատաբար փոքր տարածքներ, կարող են մեծ արդյունք տալ: Կեռասենի, դեղձենի, սոսի, կենսածառ, ուրց, գայլուկ, այս ցանկը դեռ երկար կարելի է շարունակել, և այս ամենը աճում է լցանյութային հիդրոպոնիկայի եղանակով:
Այժմ ինստիտուտում շատ կան փորձարկման փուլում գտնվող արժեքավոր բուսատեսակներ` գլանաձև կենսածառ, արծաթափայլ եղևնի, մեղրախոտ, կոլխիկում, ստեվիա և այլն: Հույս կա, որ գոնե այդ տեսակները կհետաքրքրեն գործարար աշխարհին և ոչ միայն: Հույս կա նաև, որ կգա մի օր, երբ հիդրոպոնիկան կհամարվի, ոչ թե հողագործություն, այլ` գիտնականների հսկայական աշխատանք: