Կենսաթոշակային համակարգի ոդիսականը. Պետությունը վերջնական լվանում է ձեռքերը

15

Նրանք, ովքեր հիմա աշխատում են, ու ենթադրում էին, որ աշխատանքային փորձի շնորհիվ հետագայում կստանան մեծ թոշակ, պարզվում է, սխալվում են, ավելին` նրանք այժմ միգուցե կամա-ակամա մտնեն խաղի մեջ, որն ավելի գրական ու քաղաքական կոչվում է սերունդների համերաշխություն: Իսկ մինչ համերաշխությունը, մեր երկրի համապատասխան պաշտոնյաները որոշել են անցնել թոշակի այլ տեասկի` կուտակայինի, որն ըստ ամենայնի մի բարդ ու խճճված մեխանիզմ է: Ազգային Ժողովում շարունակվում են քննարկումները կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու վերաբերյալ, որն ամենայն հավանականությամբ կընդունվի, քանզի կառավարության գլուխն ու համապատասխան նախարարությունը շատ գոհ են տվյալ համակարգի ներդրումից: Օրինագծի համաձայն, ենթադրում է, որ այժմ երիտասարդներն ապահովում են թոշակառուների թոշակները, իսկ հետագայում թույլ կտա թոշակառուին ինքնուրույն ձևավորել թոշակի չափը: 2014թ.-ից կուտակային կենսաթոշակային համակարգից կարող են օգտվել 40 տարեկանից ցածր բոլոր աշխատողները:Օրինագծի հաստատվելու դեպքում`այս համակարգը Հայաստանում կգործի 2014 թվականի հունվարի 1-ից, կտարածվի միայն 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնվածների վրա, ովքեր ամեն ամիս իրենց ստացած աշխատավարձի 10 տոկոսը պետք է կուտակեն, որպեսզի օգտագործեն 63 տարեկան դառնալուց հետո՝ որպես թոշակ: Հինգ տոկոսը կվճարի աշխատողը, մյուս հինգ տոկոսը՝ նրա կենսաթոշակային անհատական հաշվին կփոխանցվի պետբյուջեից: Պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու եւ փոխանցելու պարտականությունը կատարելու է գործատուն:

Համապատսխան մարմիններն ուզում են ամեն կերպ համոզել, որ այս բարեփոխումն, իսկապես բարեփոխում կլինի, որ առաջին հերթին կպայքարեն ստվերային տնտեսության դեմ և այլ և այլն: Սակայն հասարակության լայն շերտերն, ինչպես պարզվում է, դեմ են. «Շատ վատ է, ի՞նչ է նշանակում համերաշխություն, ես համերաշխ չեմ: 22 տարեկան եմ ու արդեն ունեմ 5 տարվա աշխատանքային փորձ, գնա կորչի՞, այդքան սոցվճարումներ ենք կատարել, որ հիմա գնա կորչի՞: Սենց բան կլինի՞, ով ինչ մտածում, այդպես էլ անում է, իսկ մենք, մենք մարդ չե՞նք»,- ասում է մանկապարտեզի դաստիարակ Անին: Իսկ ծրագարվորող Արմանն արդեն հաստատ որոշման է հանգել. «Ինձ Եվրոպայից հրավիրել էին լավ վարձատրվող աշխատանքի, ես չգնացի, որ իմ երկրում ապրեմ, որ երեխաներս մնան մեր հողում, բայց հիմա որոշել եմ, գնալ, եթե մի աղքատ երկրում անցնում են նման համակարգի, ուրեմն, այստեղ մի ուղեղով մտածող չկա, ուրեմն, ավելի լավ է շուտ գնամ, երեխաներիս համար կյանք ապահովեմ, սա երկրի չի»,-շատ վրդդովված ասում է նա: Այս մարդկանց լսելով, դժբախտաբար, համոզվում ես, որ դժգոհություննիրավացի է:
Այդուամենայնիվ, որոշեցինք փոքրիկ վերլուծություն անել և հասկանալ համակարգի դրական և բացասական կողմերը, այլ կերպ ասած, լույսն ու ստվերը: Ստացվում է, որ քանի որ մեր երկրում տարեցները շատ են, իսկ աշխատողները` քիչ, ու նրանց մի մասն էլ` առանց «երևալու», դրա համար, որոշեցին մի լավ բարեփոխում իրականացնել, որից, իհարկե, ենթադրվում է՝ կտուժի ժողովուրդը: ժողովրդին թողնում են ինքնհաոսի՝ ամեն մեկը իր գլխի ճարը տեսնելի: Իսկ ուր մնաց պետությունը? Իսկ ուր մնացին` թոշակները բարձրացնելու «մեծ-մեծ փրթելը»: Բացի այդ, այստեղ կան բազմաթիվ հարցեր, որոնք մեծ է հավանակոնւթյունը, որ հետո դառնան բացթողումներ: Օրինակ, լինելու է արդյոք վերահսկողություն լիցենզավորված ընկերությունների վրա, արդյոք աշխատողը իր ստացած աշխատավարձի 5 տոկոսը կվճարի, թե տվյալ կազամկերպությունը դեռ կբարձարցնի աշխատավարձը, արդյոք, անհետ կգնա կկորչի մինչ այժմ հավաքված աշխատանքային փորձը և այլն: Հարցականի տակ է դրված նաև այդ կուտակված փողերի ճակատագիրը, քանզի ոչ ոք չգիտի, թե 20-25 տարի հետո ինչ կլինի և ուր ու ում գրպանում կհայտնվեն այդ փողերը: Այս համակարգին անցնելու դրական կողմը միայն պետության համար է, այն է, որ ստվերում ոչ ոք չի գործի: Իհարկե, խոսքը վերաբերում է այն մի քանի տոկոսին, ովքեր այդպես են անում ` հացը վաստակելու համար, և ոչ նրանց, ովքեր գործում են ստվերում, ու ոչ ոքից ու ոչնչից չեն վախենում: Այսինքն՝ կառավարությանը ձեռնտու է այս համակարգը, քանզի այդ փողերի տեր ու տիրականը ինքն է դառնում՝ հերթական անգամ վնաս հասցնելով շարքային քաղաքացու գրպանին: Նշենք, որ Օրենսդրական փաթեթը ԱԺ-ում քվեարկության կդրվի հաջորդ քառօրյայի ընթացքում:
Իսկ այս համակարգը նույնպես թույլ է տալիս ենթադրել, որ պետությունը ձեռքերը լվանում և մի կողմ է քաշվում, թողնում է, որ մարդիկ տառապեն` արժանապատվորեն տառապեն….