Կարկուտից տուժել են Ապարանն ու հարակից գյուղերը

6

Օգոստոսի 18-ին`ժամը 15.30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Սարալանջ և Լուսագյուղ գյուղերում տեղացել է հորդառատ անձրև և կարկուտ, ինչից վնասվել են գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածքներ և այգիներ, անձրևաջրերը ողողել են գյուղամիջյան ճանապարհներ: Տարածքը «ՄԵՎԱՆ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում: Այս մասին հաղորդում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը։