«Թող ոչ ոք չմտածի, որ կարող է օգտվել մեր երկրում ընթացող քաղաքական գործընթացներից, և մտածի, թե մեր գլուխը խառն է ընտրություններով»,- Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Տավուշի մարզում տեղի ունեցած միջադեպին` համաձայն որի թշնամու գնդակից զոհվել են 3 զինծառայողներ:
«Մենք ունենք ամուր բանակ և համապատասխան քայլերի կդիմենք: Չեմ կարծում, որ մեր երկրում որևէ մեկը կասկածում է մեր պաշտպանական ուժերի հզորությանը»,-ասաց Սերժ Սարգսյանը` շեշտելով որ կատարվածի պատասխանն անխուսափելի է: