Կասպրշիկը կրկին կրկին ԵԱՀԿ նախագահի ԼՂ գծով անձնական ներկայացուցիչ

8

Քանի որ 2012 թվականին ԵԱՀԿ նախագահությունը ստանձնել է Իռլանդիան, դա հանգեցրել է, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ու հատուկ ներկայացուցիչները փոփոխվեն։ Այս մասին տեղեկացնում է APA գործակալությունը:

Սակայն ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի գծով անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մանդատը երկարաձգվել է մեկ տարով։ Նշենք, որ Կասպրշիկն իր պարտականություններին ձեռնամուխ է եղել 1997 թվականի հունվարին։

Ի դեպ, Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը փոխվել է և նշանակվել է Պատրիկ Մերֆին։