ԵԱՀԿ ԽՎ-ում Անջեյ Կասպրշիկը ղարաբաղյան հիմնահարցի շուրջ կներկայացնի իր զեկույցը:
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Դուբրովնիկում մինչև հոկտեմբերի 11-ը կայանալու է ԵԱՀԿ ԽՎ-ի նիստը, որում տեղի է ունենալու «ԵԱՀԿ-ի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում» խորագրով հատուկ շնորհանդեսը։ Առաջին անգամ ԵԱՀԿ ԽՎ-ում պետք է տեղի ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի պատրաստած զեկույցների լսումները, որոնք առնչվում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Դրանց վերաբերյալ քննարկումներ են ծավալվելու։