Կաշառակեր նոտարները կպատժվեն

20

Նոտարական ծառայությունների համար կիրառվող կաշառակերության մեթոդները փոխելու համար կառավարությունը քննարկում է երկու տարբերակ` կա’մ նոտարները պետք է տրամադրեն ՀԴՄ կտրոններ, կա’մ մուծումները պետք է կատարվեն բանկային տերմինալների միջոցով, կամ էլ անբարեխիղճ նոտարները պետք է պատժվեն:
Այս քննարկումները սկսվել են վարչապետի նիստում արված հայտարարությունից հետո, որ նոտարներն իրենց ծառայության դիմաց վերցնում են 2-3 անգամ գերազանցող գումար, ինչը չի համապատասխանում սահմանված սակագներին. ,- ասում Տ. Սարգսյանը:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էլ նշում է , որ երբեմն այդ սակագները բավականին ցածր են, բայց դա, բնականաբար, նոտարին չի արդարացնում:
Նախարարը նաև հավելեց, որ փոփոխությունը վերաբերվում է 940որոշմանը, այսինքն եթե նախկինում նախատեսված էր երկու լուսանկար, ինքնակենսագրություն կամ տեղեկանք բնակավայրից, որոնք գործնականում ինչ-որ լրացուցիչ բաներ էին, այլևս չի լինի:Եվ եթե անձնագրում առկա է անձի հաշվառման վերաբերյալ համապատասխան կնիքը, ապա նորից բնակության վայրից տեղեկանք պահանջելու անհրաժեշտությունը չկա:

Ի դեպ, կառավարությունը հավանություն տվեց որոշման փոփոխության առաջարկը: