Կայծակնահարվել են

7

Շաբաթ օրը երեկոյան` ժամը 19.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 17.00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Գեղամա լեռների Սպիտակասարի լանջին կայծակահարվել են Արարատի մարզի Մրգավան գյուղի բնակիչներ 1999թ. ծնված Ռ. և 1998թ. ծնված Ս. Թամոյանները: Ս. Թամոյանը տեղում մահացել է, իսկ Ռ.Թամոյանը տեղափոխվել է Մարտունի քաղաքի «Բիբիջի» բժշկական կենտրոն: ԱԻՆ փոխանցմամբ, տուժածի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար: