Երեկ երեկոյան Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի կուլտուրայի տան հանդերձարանում խողովակից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու դիակ:Դեպքի վայր է մեկնել Արագածոտնի Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Ժամը 21.55-ին փրկարարների ուժերով իջեցվել է Նոր Ամանոս գյուղի նախկին բնակիչ 1971թ. ծնված Մհեր Առաքելյանի դին և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: