> խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը համոզմունք հայտնեց, որ Կազանյան հանդիպումը ի սկզբանե դատապարտված էր ձախողման, քանի որ տարբեր կողմերից տեսանելի էին ներքին հակասություններ:
Սաֆարյանն անդրադարձավ նաև ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածին, որտեղ նախագահը նշում է, որ Լեռնային Ղարաբաղը Եվրոպայի տարածք է. >,- դրանով իսկ տարօրինակ համարելով, որ Ղարաբաղը Եվրոպայի տարածք հռչակելով, այլևս Ռուսաստանը չի կարող լուծել այդ հարցը:
Վերջինս նշեց, որ եթե հայկական կողմը ասենք համաձայնվեր էլ ԼՂ ինքնավար մարզից տարածքներ տալ Ադրբեջանին, միևնույն է Իլհամ Ալիևը համաձայն չէր լինի այդ լուծման հետ իր հայտարարությունների պատճառով: Բացի այդ համանախագահներն էլ էին որոշ հարցերում տարակարծիք, ինչն էլ ամբողջովին բերեց ԼՂՀ հակամարտության կարգավորման տապալմանը:
>: Սակայն խոսնակը համոզված է , որ գոնե այս տարի չի լինի պատերազմ Ադրբեջանի եվրատեսիլյան կրքերի պատճառով:
Սաֆարյանը խոսեց նաև ՀԱԿ-ի կանխատեսումների մասին Կազանյան հանդիպումից առաջ, որ իբր պետք է փաստաթուղթ ստորագրվեր, որով էլ Սերժ Սարգսյանը կդառնար ազգի թշնամի, կամ ժամանակ հետաձգելու համար կվերադառնար Հայասատան: Այս հայտարարությունները նա որակեց` պրիմիտիվ:
Ինչ վերաբերում է > տեղ գտած այն հայտարարության մասին, որ Մեդվեդևը հիասթափված է Կազանի նման վերջաբանից, պատգամավորը նշեց, որ ՌԴ նախագահը պարբերականի միջոցով չէր ասի, այլ անձամբ կհայտարարեր: