«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` Կազանում արդեն պատրաստ են նախագահների հանդիխպմանը: Անվտանգության ապահովման խիստ միջոցներ են ձեռնարկվել:
Օրվա երկրորդ կեսին նախագահները կմեկնեն Կազանի Կրեմլ, որը քաղաքի հիշարժան վայրերից է, Թաթարստանի նախագահի նստավայրում տեղի կունենա հանդիպում։
Հանդիսավոր ընթրիքից հետո բարձրաստիճան հյուրերին սպասելու են Կազանի ձիասպորտային համալիրում, որտեղ նախատեսված է Ռուսաստանի նախագահի գավաթի մրցարշավը: