«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով այս տարի կունենանք այնքան ծիրանի բերք, որքան որ նախորդ տարի:
«Արարատի մարզում 25 հազար տոննա ծիրան է սպասվում, իսկ Արմավիրի մարզում` 10-12 հազար տոննա»,- ասաց Բերբերյանը:
Բերբերյանը նաև վստահեցրեց, որ կառավարության ներկրած սերմացուն շատ լավ վիճակում է, սակայն բոլոր գյուղացիները չէ, որ ստացան այն:
«Սիսիանի գոտուց ներկրվել է տեղական վերարտադրության սերմացու: Այն վերահսկողությունը, որ պետք է կատարվեր, ձախողեցին: Լավը պահեցին իրենց»,-շեշտեց Բերբերյանը:
Նշենք, որ բանախոսը նկատի ուներ ցորենի այն սերմը, որը վաղ հասկակալել է՝ բարձրացել է մոտ 20 սմ, հասկ տվել և դրանք հնարավոր չեն կոմբայնով հավաքել. «Գյուղնախարարության այրերը մի նոր գյուտ արեցին՝ դրանց անվանելով գաճաճային ցորեն, սակայն նման բան գոյություն չունի: Գոնե ասեն՝ կարճացողուն»,- մեկնաբանեց Բերբերյանը` շեշտելով, որ խնդիրը միայն սերմնացուի մեջ է: