ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ կքննարկվի կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի հարցը: Տեղեկացնում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը:
Նիստի ավարտից հետո կուսակցությունը կհայտնի իր դիրքորոշումը հարցի առնչությամբ:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Սեպտեմբերի 27-ին Ազգային Ժողով էր ներկայացրել միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով, որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին: