Այս տարի հուլիսի 9-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի նշխարների գտնելու տոնը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սրբատառ Կոնդակով այս տոնը հռչակվել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու ուխտի օր, տեղեկացնում են Մայր Աթոռի մամլո դիվանից:
Այս առիթով հուլիսի 9-ին Խոր Վիրապից մայր եկեղեցի կբերվի Լուսավորչի կանթեղի խորհրդանշական լույսը և կմատուցվի Ուխտի Սուրբ Պատարագ:
Ժամը 10:45-ին մայր եկեղեցում ամփոփված Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքների առջև կկատարվի հանդիսավոր արարողություն ու կանթեղի վառում: Ժամը 11:00-ին կմատուցվի Սուրբ Պատարագ, որից հետո եկեղեցու բակում կկատարվի մատաղօրհնություն: