Հորդառատ անձրեւների հետեւանքով հունիսի 5-ին, ժամը 15:30-ի սահմաններում խոշոր փլուզում է տեղի ունեցել Երեւան-Քաջարան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի` 365-րդ կիլոմետրում եւ այս պահին ճանապարհը փակ է:
ՀՀ Տրանսպորտի և Կապի նախարարության հաղորդագրության համաձայն` ճանապարհաշինարարների աշխատանքի արդյունքում նույն օրը երեկոյան ժամանակավոր ճանապարհ է բացվել Մեղրի գետի ափի երկայնքով: Այդուհանդերձ, վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել այլընտրանքային շրջանցիկ` Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի ճանապարով: Փլուզման պատճառած վնասի չափերը ճշտելու նպատակով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից կազմվել է համապատասխան հանձնաժովող, որը ներկայումս տեղում ուսումնասիրություններ է կատարում: