Խաղաղ ընտրությունների սպասումով

6

Վարդագույն խոստումների ժամանակն անցավ: Ժամեր անց, մեր ազգաբանկչությունը ձեռնամուխ կլինի վերջին ամիսներին հայերին հուզող խնդրի լուծմանը` խորհրադարանական ընտրություններին: Ու վերջապես ժամեր անց կթոթփավի այն մեծ լարվածությունը, որը սկսվել էր նախընտրական շրջանում: Ով ասես, ու ինչ ասես, որ չասեցին պատգամավորի թեկնածուները` խոսոտումներ, հեղաշրջումներ, լավ ապրելու հիանալի պայմաններ: Եվ դա արեցին միայն մի բանի համար, որ >: Իհարկե, պարզ է նաև, որ ոչ թե նրա համար, որ իրենց մեծ ու շքեղ դահլիճից նոր ու հրաշալի օրենքներ մշակեն, այլ, որ լինեն անձեռնմխելի: Շատերը կարծում են, որ ընտրությունների ընթացքն ու արդյուքները վաղուց են կանխորոշված: Սակայն դա ամենևին էլ այդպես չի լինի, եթե գոնե մեկ անգամ վճռական պահին հայ ազգի յուրաքանչյուր քաղաքացի զգա իր կարևորությունը և իր վստահության քվեն տա այն ուժին, որին ցանկանում է տեսնել ապագա խորհրդարանում: Միթե հզոր պատմություն ունեցող Սուրբ հողի տերերը, բազում պատերազմներ, ցավեր ու հաղթանակներ տեսած հայ ազգը կարող է ընդամենը 10 հազար դրամով ձայն վաճառել: Գոնե մի անգամ կարելի է չէ մտածել հայի կեցվածքով, ոչ այն հայի, որ նախընտարական շտաբից շտաբ անցնելով գումար է վերցնում, այլ այն վսեմ, վեհ գաղափարների կրողի: Եթե յուրաքանչյուրը գեթ մեկ անգամ մտածի, որ ինքն է նաև որոշում երկրի ապագան, ուստի կապրենք այն Հայաստանում, որը խոստանում էին պատգամավոր դառնալ ցանկացողները՝ նույնիսկ առանց իրենց խոստումների: Ուստի Ազատ Ձայն լրատվականը հարկ է համարում ընտրազանգվածին հիշեցնել, որ քվեախցիկում լինելու են միայն իրենք, ընտրության ընթացքը չի նկարահանվելու, և որ գոնե հիմա կարելի է մտածել եթե ոչ ներկայի, ապա գոնե ապագայի մասին: Իսկ թեկնածությունն առաջադրած պատգամավորներին հարկ է հիշեցնել, որ հուսախաբ չլինելու լավագույն միջոցը ախորժակին չափ դնելու իմաստնությունն է: Համբերենք-տեսնենք ինչ կբերի վաղվա օրը, ոչ միայն >, այլև` մեզ:

Խաղաղ ընտրություններ