Լ. Զուրաբյան. Ձեր իշխանությունը կառուցված է կեղծիքի, ահաբեկման վրա

15

Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները ևս մեկ անգամ բացահայտեցին Հայաստանում տիրող բռնապետության դեմքը, հայտարարեց
ՀԱԿ խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանը ԱԺ նիստի ընթացքում:

«Ընտրություններն ի սկզբանե կեղծված էին: Ընտրական հանձնաժողովներում ՀԱԿ զեկույցների հիման վրա արձանագրվում է, որ ՀՀ նախագահ է հռչակվել մի մարդ, ով նախագահ չի ընտրվել: Բնական է այն ընդվզման ալիքը»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

«Ձեր իշխանությունը կառուցված է կեղծիքի, ահաբեկման վրա: Այդպես պետությունը չի կարողանա երկար դիմակայել այն մարտահրավերներին»,- կոչ արեց ՀԱԿ խմբակցության պատգամավորը՝ շեշտելով արտահերթ նախագահի և խորհրդարանական ընտրությունների կարևորությունը: