«Եթե իշխանությունները նույնիսկ ընդունեն Ընտրական օրենսգրքում՝ ընդդիմության կողմից առաջարկված փոփոխությունների փաթեթը, դա բավարար չի լինելու որպեսզի նախագահական ընտրություններին իշխանության թեկնածուի հաղթանակը լեգիտիմացվի»,- հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 21-ին սպասվող ԱԺ արտահերթ նիստին և ՀՀԿ-ի ներկայանալուն:
Լևոն Զուրաբյանը նշեց, որ ամբողջ փաթեթը ՀՀԿ-ի կողմից հակասահմանադրական համարելը, ծիծաղելի է, քանի որ նիստերին չմասնակցելով, ըստ ՀԱԿ պատգամավորի, խախտվում է ընդդիմության սահմանադրական իրավունքը:
Բանախոսը վստահ է, որ բոլորը սպասում են ընդդիմության այս քայլին՝ հասարակությունը, միջազգային հանրությունը. «Եթե իրականացնենք այն բոլոր վերափոխումները, որոնք ընդգրկված են, թույլ կտա վերադարձնել հասարակության հավատը ընտրությունների նկատմամբ»:
Ըստ Զուրաբյանի՝ ՀՀԿ-ի նման դիմադրությունը քաղաքական տրյուկ է. «Հենց նրանց չներկայանալը տրյուկ է, որովհետև չեն ցանկանում, որ Հայաստանում տեղի ունենան ազատ և արդար ընտրություններ»: