Regnum-ի փոխանցմամբ՝ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը անդրադարձել է Ստեփանակերտի օդանավակայանի խնդրին:
Լուկաշևիչը հիշեցրել է 2012թ.-ի հուլիսի 13-ի վերջին հայտարարությունը, որում համանախագահները վերահաստատել են իրենց դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղում օդանավակայանի բացման վերաբերյալ, որում մասնավորապես ասված է. «Մենք կողմերից հավաստիացում ենք ստացել, որ նրանք զերծ են մնալու ուժի կիրառումից և սպառնալիքներից` ընդդեմ քաղաքացիական ինքնաթիռների, և մտադիր են հարցը լուծել խաղաղ ճանապարհով»,-ասել է Լուկաշևիչը՝ հավելելով, որ դա ԵԱՀԿ համանախագահող երկրների դիրքորոշումն է: