Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում

6

«Հակամարտության հիմնական կողմերը Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանն են: Իմ խորին համոզմամբ, ադրբեջանական կողմը պետք է ընկալի այն պարզ ճշմարտությունը, որ ԼՂ-ն այլևս չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Համոզված եմ, որ եթե բանակցային գործընթացում Ադրբեջանը շարունակի հանդես գալ ոչ կառուցողական դիրքերից, ապա պետք է մեկնարկի ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը»,- նշել է Կիրո Մանոյանը:

Ըստ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի՝ «Եկել է ժամանակը, որպեսզի Ադրբեջանը, իրատեսական մատեցում ցուցաբերելով, ընդունի այն պարզ ճշմարտությունը, որ ԽՍՀՄ-ը վաղուց փլուզվել է, և հետևաբար Լեռնային Ղարաբաղը այլևս չի կարող լինել Ադրբեջանի կազմում»:

Սակայն Մանոյանը համոզմունք է հայտնել, որ ներկա պայմաններում պատերազմի վերսկսման հնարավությունը բացառված չէ, ինչին մասնավորապես նպաստում են Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները, ինչը ակամայից կարող է բերել պատերազմական գործողությունների վերսկսման: