Լեհաստանի դեսպանի հայտարությունները կոռեկտ չեն. Է. Նալբանդյան

14

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով պատգամավոր Արծվիկ Մինասյանի` Լեհաստանի դեսպանի Հայաստանին վերաբերող հայտարարություններին նշեց. «Դա երկրից չի գալիս: Ուղղակի դեսպանը պետք է իմանա համապատասխան դիվանագիտական կանոններ` ինչի մասին արտահայտվի»,- հավելեց նախարար Նալբանդյանը:

Հիշեցնենք, որ Լեհաստանի դեսպանը թերթերից մեկին տված հարցազրույցում դարերի խորքից եկած հայ ժողովրդի երազանքը՝ ունենալ անվտանգ և ապահով Հայաստան, քանդվող միֆ է անվանել, ինչպես նաև ոչ այնքան կոռեկտ եզրահանգումներ է արել ընտրական գործընթացի վերաբերյալ