Լարսը շարունակում է փակ մնալ

6

Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` ըստ Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և բնական ռեսուրսների նախարարության հաղորդած տվյալների, հունվարի 23-ի ժամը 12.00-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի /Պոստա/ – Կոբի հատվածներում առկա է ձյան փլուզումների վտանգ,ուստի երթևեկությունը արգելված է բոլոր տեսակի մեքենաների համար:

Առատ ձյան տեղումների և սառցակալման պատճառով, նույն ճանապարհի Պասանաուրի- Գուդաուրի /Պոստա/ հատվածում երթևեկությունը սահմանափակված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար երթևեկությունը բաց է:
Առատ ձյան տեղումների պատճառով Կոբի-Լարսի ճանապարհին երթևեկությունը թույլատրվում է միայն 2 տանող կամրջակներով մեքենաների համար: Այլ տիպի մեքենաների համար երթևեկությունը արգելված է:
Ստեփանծմինդա- Լարսի հատվածում մեքենքների կանգ առնելը արգելված է: Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո:
Ճանապարհի այլ հատվածները ամբողջապես երթևեկելի են: