Լավրովն ու Նալբանդյանը անդրադարձել են ԼՂ հիմնախնդրին

8

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի շրջանակներում՝ Նյու Յորքում, սեպտեմբերի 28-ին կայացել է ՌԴ և ՀՀ արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի ու Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը: Տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, մի շարք ոլորտներում համագործակցության հիմնական ուղղություններն ու հեռանկարները:

Նախարարները անդրադարձել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: